Ավազային Մեծ անապատ

Ավազային Մեծ անապատը Ավստրալիայի քարտեզին

Ավազային Մեծ անապատ (անգլ.՝ Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավա-աղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր–փետրվար) միջին ջերմաստիճանը 35 °C է, ձմռանը՝ 20 °C–ից 15 °C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն։


Dieser Artikel basiert auf dem Artikel Ավազային Մեծ անապատ aus der freien Enzyklopädie Wikipedia und steht unter der Doppellizenz GNU-Lizenz für freie Dokumentation und Creative Commons CC-BY-SA 3.0 Unported (Kurzfassung). In der Wikipedia ist eine Liste der Autoren verfügbar.