Պալե-Ռոյալ

Պալե-Ռոյալ այգին

Պալե-Ռոյալ (ֆր.՝ Palais Royal), հրապարակ, պալատ և այգի Փարիզում՝ Լուվրի հյուսիսային թևի դիմաց[1]:

Եպիսկոպոսների պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած անվանը՝ հրապարակում խոյացող պալատը կառուցվել է Ժակ Լամերսիեի նախագծով եպիսկոպոս Ռիշելյեի համար. այդ պատճառով սկզբում կոչվել է եպիսկոպոսների պալատ։ Ռիշելյեի մահից հետո պալատում հաստատվեց Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացին երիտասարդ Լյուդովիկոս XIV-ի հետ։ Այնուհետև այստեղ հաստատվեց եպիսկոպոս Ջուլիո Մազարինին:

Օռլեանի հերցոգների նստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV-ի և իր հետնորդների օրոք Պալե-Ռոյալի պալատը Օռլեանի հերցոգների քաղաքային նստավայրն էր։ Այստեղ է իր մանկությունն անցկացրել Լյուդովիկոս XV-ը, և այստեղից է ղեկավարել երկիրը նրա խնամակալ Ֆիլիպ Երկրորդ Օռլեանցին։ Մասնաշենքերից մեկը Լուի Արև արքան նվիրել էր իր սիրուհի հերցոգուհի դե Լավալիերին. այնտեղ նա արքայից ապօրինի երկու զավակ ունեցավ։

Կոմեդի Ֆրանսեզ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմեդի Ֆրանսեզ

18-րդ դարի սկզբին պալատական շինությունները վերանորոգվեցին նորաձև ռոկոկո ոճով։ Այդ ինտերիերը ոչնչացվեց 1784 թվականին, երբ պալատի մի մասի տեղում կառուցվեց Կոմեդի Ֆրանսեզը։ Մինչ այդ գործող Պալե-Ռոյալի թատրոնը սերտորեն առնչվում էր Մոլիերի կյանքին ու ստեղծագործությանը, ինչպես Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը՝ Շեքսպիրի ստեղծագործությանը։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե այդ նույն նախահեղափոխական տարիներին պալատի սեփականատերը՝ Օռլեանի հերցոգը, որը հայտնի է Ֆիլիպ Էգալիտե անունով, բացեց այգիները այցելել ցանկացողների համար և կառուցել տվեց հսկա սյունաշարեր կրպակներով։ Պոպուլիզմի այսպիսի դրսևորումով հերցոգը վաստակում է փարիզյան հասարակության լայն շրջանակների համակրանք։ Շուտով այստեղ իրենց լույսերն են վառում քաղաքի նորաձև ակումբներն ու սրճարանները։ 1790 թվականին Փարիզ այցելած ռուս գրող Կարամզինը Պալե-Ռոյալն անվանել է Փարիզի մայրաքաղաք։

Պետական կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին՝ Փարիզը վերակառուցելիս, Պալե-Ռոյալի հրապարակն ընդարձակվել է։ Փարիզի կոմունայի ժամանակ՝ 1871 թվականին, պալատն այրվել է, բայց արդեն երկու տարի հետո վերակառուցվել է. այդ ժամանակներից սկսած՝ այն իր մեջ է ներառում կառավարական տարբեր հաստատություններ՝ պետական խորհուրդը, սահմանադրական խորհուրդը, մշակույթի նախարարությունը։ Պալատի մոտ են գտնվում ազգային գրադարանի հին շենքերը։

1986 թվականին հրապարակում հայտնվեցին նոր, այսպես կոչված, Բյուրենի սյուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пале-Рояль, -я и нескл., м. (в Париже), страница 328

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dieser Artikel basiert auf dem Artikel Պալե-Ռոյալ aus der freien Enzyklopädie Wikipedia und steht unter der Doppellizenz GNU-Lizenz für freie Dokumentation und Creative Commons CC-BY-SA 3.0 Unported (Kurzfassung). In der Wikipedia ist eine Liste der Autoren verfügbar.